Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի հաղթանակով։ Հաշիվը բացել է Ջիբրալթարը 10-րդ րոպեին, սակայն 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփել է պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսում Յուրա Մովսիսյանը դառնում է ևս երեք գոլի հեղինակ։ Սա առաջին պոկերն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ:

Գոլերի հեղինակ են դառնում նաև Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։ 78-րդ րոպեին Ջիբլարթարը ևս մեկ գոլ է խփում։

Հայաստանի հավաքականը հաղթում է 6:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել, քանի որ ջիբրալթարցի լրագրողները չէին ներկայացել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվել էր Հայաստանի պարտությամբ՝ 0:1 հաշվով: