2019թ-ին կբարձրանա պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների մոտ 11,000 բուժաշխատողի աշխատավարձը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գալիք տարում բժիշկների աշխատավարձը 178,000-ից կդառնա 240,000 դրամ, բուժքույրերինը՝ 80,000 դրամից 100,000 դրամ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշում է, որ դրանք դրույքաչափերն են, այլ ոչ իրական գումարները: Բարձրանում է բոլորի աշխատավարձը՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների: