Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգներում ձնահյուսերի իջնելու պատճառով տասնմեկ մարդ է զոհվել, հաղորդում է Hindustan Times-ը:Միջադեպը տեղի է ունեցել Քուփվարայի հյուսիսային շրջանում: Մահացածների թվում կան երեխաներ: Երկու մարդու հաջողվել է փրկել:

Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ Լիբիայի ափին հայտնաբերվել են ութ միգրանտների մարմիններ: Այս մասին հաղորդում է Իտալիայի առափնյա պահակախումբը:

Փրկարարական աշխատանքը սկսվեց այն բանից հետո, երբ Եվրոպական միության ռազմածովային առաքելության Eunavfor պարեկային ինքնաթիռը, Լիբիայի տարածքային ջրերում հայտնաբերեց միգրանտների խորտակվող նավակը:

Գործողության ընթացքում, որում ներգրավված էին նաև Իտալիայի ռազմածովային ուժերի նավերը, հաջողվել է 84 մարդու փրկել: