Mercedes-ի փիքափը նախապատրաստել են քեմփինգին
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է X-Class փիքափի հատուկ տարբերակը, որը ստեղծվել է քեմփինգի սիրահարների համար: Autonews - ը հաղորդում է, որ գերմանական Tischer ընկերությունը, որը մասնագիտանում է բնության մեջ երկար ճանապարհորդությունների համար մեքենաներ պատրաստելու մեջ, մասնակցել է նորարարության ստեղծմանը:
Փիքափի համար մշակվել է հատուկ բնակելի մոդուլ` 1,5 մետր լայնությամբ և մոտ երկու մետր բարձրությամբ ննջասենյակով: Բացի մահճակալից, ներսում կա երեք բազկաթոռ, որը անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ մահճակալի վերածվել:
Բացի այդ, կա նաև գազօջախով խոհանոցային տարածք, լոգախցիկ, հանովի զուգարան:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում