Դելիի Բարձր դատարանը որոշում է կայացրել, որը թույլ է տալիս կանանց ծառայել Հնդկաստանի Տարածքային բանակում (կազմակերպված պահեստ), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դատարանի որոշման համաձայն՝ ցանկացած սահմանափակում, որը արգելում է կանանց «տարածքայինների» ձևավորմանը միանալ, հակասում է երկրի Սահմանադրությանը և օրենքներին, որոնք անկախ սեռից հայտարարում են բոլոր քաղաքացիների հավասարությունը:

Դատարան խնդրագրով դիմել էին մի խումբ կանայք, ովքեր մտադիր էին ծառայել տարածքային բանակում (TA), բայց մերժվել էին:

«Տարածքային բանակում կանանց ընդունելության սահմանափակումը, որը նշվել է գովազդներում, անհիմն է, անտրամաբանական և պետք է չեղյալ հայտարարվի»: