Նոյեմբերի 19-ին Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում Ազգերի Լիգայի D լիգայի 4-րդ խմբի վերջին տուրում Հայաստանը ոչ ոքի է խաղացել Լիխտենշտեյնի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Այսպիսով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել խմբում: Իսկ խմբի հաղթողն է Մակեդոնիայի հավաքականը, որը 15 միավոր ունի:

Նույն օրը Մակեդոնիան 4:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարին:

Լիխտենշտեյնի հետ խաղում գոլերի հեղինակ են դարձել Սարգիս Ադամյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ հակառակորդի գոլերն իրացրել են Մարսել Բյուխելն ու Նիկոլաս Հասլերը: