Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում տուրիզմի և մշակույթի նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ելույթով է հանդես եկել։

Այս մասին հաղորդում է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պաշտոնական էջը, Կարո Փայլանը կրկին անդրադարձել է Վանի Արտամեդում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանի խնդրին։

«Պարոն նախարար, այնտեղ զուգարան է կառուցվել։ Ձեզ նախորդած նախարարը հրահանգել էր, որ քանդեն այդ զուգարանը, սակայն պետության կողմից Արտամեդում նշանակված ժամանակավոր կառավարիչը չքանդեց։ Եվ զուգարանը դեռ կանգուն է։ Դա մեծ անարգանք է»,- ասել է Կարո Փայլանը։