Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Մուհթերեմ Ինջեն մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեսզի մասնակցի թուրք-իրանական համատեղ աշխատանքային խմբի 3-րդ ժողովին։

Այցի շրջանակներում թուրք պաշտոնյան հանդիպել է իրանցի գործընկերոջ՝ Իրանի ներքին գործերի փոխնախարար Հուսեյին Զուլֆըքարի հետ։ 

Մամուլի ասուլիսի ժամանակ կողմերը անդրադարձել են անվտանգության հետ կապված մի շարք հարցերի։ Ըստ հայտարարությունների՝ քննարկվել է երկու երկրների համատեղ պայքարը «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ։

Իրանցի պաշտոնյան, անուններ չտալով, նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկու երկրները համատեղ ռազմական օպերացիա կարող են իրականացնել բոլոր այն ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում Իրանի ու Թուրքիայի համար։

Թուրքական աղբյուրի ենթադրմամբ՝ իրանցի պաշտոնյան նկատի է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս իրանական թևին (PJAK):