ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան գազամատակարարման կորուստը կազմում է 6.69%, որից 4.3%-ը կամ 90 մլն խմ-ը գրանցվում է Վրաստանից Հայաստան փոխադրվող 15 կմ հատվածում:

«Գազամատակարարման համակարգում արձանագրել ենք մի քանի խնդրահարույց հարց. առաջինը վերաբերում է անխուսափելի տեխնոլոգիական կորուստներին, որը 6,69% է կազմում սակագնի մեջ: Գազաբաշխման կորուստը կազմում է 2%, մինչդեռ մայրուղային մատակարարման մասով կորուստը 4.3% է: Այսինքն՝ ստացվում է մայրուղային հատվածով գազը գնում է ու չկա: Դա վերաբերում է Վրաստանից Հայաստան փոխադրվող հատվածին, իսկ երկուսի միջև տարբերությունը կազմում է 15 կմ: Այսինքն՝ այն թիվը, որ ֆիքսվում է Կարմիր կամուրջ հատվածում հաշվիչի վրա և Նոյեմբերյանի Կողբ գյուղի հատվածում հաշվիչի վրա, տարբերություն կա, որը 90 մլն խմ գազ է, և որը քիչ չէ»,- ասել է նա:

Ըստ Մելքումյանի գազի սակագնի իջեցման հնարավորություններ կան: