Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հիվանդանոցը, որը գտնվում է հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում:

Հիվանդանոցը համալրված է անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ անլար թվային ռենտգենով:

Փղերը հնդկական մշակույթի ու կրոնի կարևոր մասն են, ուստի՝ զարմանալի չէ, որ նրանց այսպիսի ուշադրության են արժանացնում:

Հնդիկների համար սրբազան Մաթուրա բնակավայրում բացված հիվանդանոցը նախատեսված է հիվանդ, վնասվածքներ ստացած, ծեր փղերի բուժման, վերականգնման համար:

«Եթե փիղը վայրի բնության մեջ չի ապրում, դա չի նշանակում, որ նրան պետք է գերու պես վերաբերվել: Այս կենդանիներն արժանի են հարգանքի, անգամ եթե դուք նրանց ինչ-որ նպատակներով օգտագործում եք»,- նշել է բնապահպան Ջիթա Սեշամանին:

Հայտնի է, որ վերջին 5 տարում Հնդկաստանում փղերի թիվը կրճատվել է ավելի քան 3.000-ով ու այժմ կազմում է 27.312: