Լրագրող Ջամալ Խաշոկջի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի և կարող Է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ:

Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ինչ վերաբերում Է Սաուդյան Արաբիային, եթե մենք նրանց հետ խզենք հարաբերությունները, կարծում եմ՝ նավթի գները մինչև երկինք կթռչեն: Ես զսպում եմ դրանք, նրանք (Սաուդյան Արաբիան) ինձ օգնում են զսպելու դրանք: Այժմ մենք նավթի ցածր գներ ունենք, ես ցանկանում եմ, որ դրանք ավելի ցածր լինեն»,- ընդգծել Է պետության ղեկավարը:

«Եթե դուք ցանկանում եք, որ նավթի գները բարձրանան մինչև բարելի դիմաց 150 դոլար, Ռուսաստանն, ի դեպ ասած, շատ ուրախ կլիներ դրա համար, միակ բանը, որ դուք պետք Է անեք, մեր հարաբերությունները խզելն Է Սաուդյան Արաբիայի հետ»,- հայտարարել Է նա:

«Ես չեմ պատրաստվում քայքայել համաշխարհային տնտեսությունը, և ես չեմ պատրաստվում քայքայել մեր երկրի տնտեսությունը՝ անխոհեմ գործողություններ կատարելով Սաուդյան Արաբիայի նկատմամբ»,- հավելել Է ԱՄՆ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: