Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանն անհատույց ժամանակավոր շահագործման է հատկացրել 51 միավոր փրկարարական տեխնիկա և սարքավորումներ:

Կառավարության նոյեմբերի 22-ին նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկի համաձայն, տրամադրվել է 26 միավոր «Կամազ» ավտոմեքենաներ, որից ամեն մեկի նախաերաշխիքային արժեքը կազմում է 252 մլն դրամ:

Նշվում է, որ ավտոմեքենաների անխափան շահագործման համար անհրաժեշտ են լրացուցիչ տեխնիկայի սպասարկման ծախսեր՝ դրանք պետք է անցնեն նախաերաշխիքային վճարովի տեխնիկական սպասարկում, որից հետո հաշվառվեն երաշխիքային սպասարկման համար: