Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թեկնածուների ցուցակները։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք, 9 կուսակցություն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 11 քաղաքական ուժերից միայն մեկի ցուցակն է կին գլխավորում, Քաղաքական ուժերից երեքն են, որ կանանց տեղ են հատկացրել երկրորդ հորիզոնականում՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ն ու Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցութունը։

Առավել մեծ թվով թեկնածուներ ընդգրկված են «Իմ քայլը» դաշինիքի ցուցակում, ապա՝ ԲՀԿ-ի ու «Սասնա ծռեր»-ի։

 - ՀՀԿ ցուցակում 127 թեկնածու կա, ինչպես հայտնի է առաջին եռյակում են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը։

 - Քաղաքացու որոշում Սոցիալ Դեմոկրատական կուսակցության ցուցակում 81 թեկնածու կա, Առաջին եռյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը, Ռուզաննա Տոռոզյանը։

 - ՀՅԴ ցուցակում 152 թեկնածու կա, առաջին եռյակում են Արմեն Ռուսատմյանը, Արսեն Համբարձումյանը, Արթուր Խաչատրյանը։

 - «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 183 թեկնածու կա, առաջին տեղում Նիկոլ Փաշինյանն է, երկրորդում՝ Արարատ Միրզոյանը, երրորդում ՝ Լենա Նազարյանը։

 - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում 157 թեկնածու կա, առաջին եռյակում կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, երկրորդում՝ Մանե Թանդիլյանը, ապա՝ Արման Բաբաջանյանը։

 - Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության համապետական ցուցակում 85 թեկնածու է ներկայացված, առաջին եռյակում են Լևոն Շիրինյանը, Մարիամ Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը։

 - Ազգային Առաջընթաց կուսակցության  ցուցակում 84 թեկնածու կա, միակ քաղաքական ուժն է, որի համապետական ցուցակը կին է գլխավորում, առաջին տասնյակում էլ չորս կանայք կան։ Առաջին եռյակում են՝ Լուսինե Հարոյանը, Սամվել Մելիքյանը, Արամ Մանուկյանը։

 - «Մենք» դաշինքը, որի կազմում են «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը 134 թեկնածու է ներկայացրել, առաջին եռյակում են կուսակցությունների նախագահները՝  Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

 - Օրինաց երկիր կուսակցության համապետական ցուցակում 132 թեկնածու կա, առաջին եռյակը վերջին տարիներին անփոփոխ է՝ Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան։

 - Սասնա Ծռեր կուսակցության ցուցակում 174 թեկնածու կա, առաջին եռյակում են Վարուժան Ավետիսյանը, Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը։

 - ԲՀԿ ցուցակում 176 թեկնածու կա, եռյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։