Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում $500 մլն-ի ներդրում կարվի և մի քանի գործարան կկառուցվի
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ իր աշխատանքային այցի ընթացքում համայնքապետների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում $500 մլն-ի ներդրում անելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Փաշինյանի խոսքով` ներդրումը կուղղվի արտադրության ոլորտ. մասնավորապես` կկառուցվի մի քանի գործարան, որոնք, ըստ վարչապետի պաշտոնակատարի 180 աստիճանով կփոխեն հայաստանյան տնտեսության վիճակը:
Աշխատանքների մեկնարկը հնարավոր է՝ տրվի 2019թ-ի գարնանից:
Ավելի վաղ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում