ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Նա հետ է կանչվել նաև Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե):