2018թ-ի 3-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում 419 հայի Հայաստանի Հանրապետության վավեր անձնագիր է տրվել:

ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկի համաձայն՝ Դամասկոսում տեղեկայված Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անձնագրեր են տվել ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Դիվանագիտական ներկայացուցչությունները պետական տուրք չեն գանձել:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: