ՀՀ կառավարությունը մտադիր է Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող 6.67 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում 2018թ-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 (Airbus A310-325) օդանավ և այժմ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահեստամասեր նշված օդանավերի համար։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր մոտ 6.67 մլրդ դրամի չափով ներդրում, որից ներմուծվող ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 178,1 մլն դրամ։ Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում: