Նոյեմբերի 23-ին Երևան բացառիկ համերգային այցով կժամանի Յան Բլումքվիստը՝ ժամանակակից աշխարհի ամենայուրահատուկ սոլո-երաժիշտներից մեկն ու էլեկտրոնային երաժշտության ամենաթրենդային բենդերից մեկի ղեկավարը։ Նա ելույթ կունենա Տերյան 91-ում՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչև լուսաբաց։ Երաժշտին Հայաստան է հրավիրել Pahest33-ը։

«Pahest33-ը կարևորում է որակյալ ակումբային երաժշտության զարգացումը Հայաստանում։ Երևանը համաշխարհային ակումբային կյանքին հաղորդակից դարձնելը մեր կարևոր նպատակն ենք համարում»,- նշել է Pahest33 գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ Երևանը զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է դառնում, ի վերջո Յան Բլումքվիստին կենդանի կատարմամբ ունկնդրելու հնարավորությունները քիչ են։

Յան Բլումքվիստը բնակվում է Բեռլինում։ Նրա երաժշտական ոճն անվանում են էլեկտրո-փոփ կամ ակումբային սոուլ։