ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթի է հրավիրել երևանցիներին: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Երթը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Նոր Նորքից:

«Մեծ երթ Երևանում, նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին սկսում ենք Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը խոստացել է, որ երթն անսովոր է լինելու՝ «ինչպես հեղափոխության օրերին»:

«Իրար հետ լավ կքայլենք՝ արժևորելով հեղափոխության այս փուլը և ևս մեկ անգամ ազդարարելով ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։