Առևտրի համաշխարհային կազմակերպությունը արբիտրաժային դատարան է ուղարկել Եվրամիության պահանջը Ռուսաստանից տարեկան 1,4 մլրդ եվրո գանձելու մասին խոզի մսի ներմուծման արգելքի պատճառով, հայտնում է Politico-ն:

Ինչպես պարբերականին հայտնել է Եվրահանձնաժողովում աղբյուրը, արբիտրաժը նախ պետք է որոշի, թե որքանով են իրավաչափ Եվրամիության պահանջները, որից հետո արդեն կքննարկի պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Հայցում նշված գումարը հավասար է ԵՄ-ից Ռուսաստան 2013 թվականին, մինչև սննդամթերքային պատժամիջոցներ մտցնելը, խոզի մսի ներմուծման ընդհանուր արժեքին: Եվրոպացի պաշտոնյաները նաև մտադիր են ամեն տարի գանձումները 15 տոկոսով մեծացնել:

Ռուսաստանը ԵՄ-ից խոզի ներմուծման արգելք է մտցրել 2014 թվականի հունվարին Լեհաստանում և Լիտվայում խոզի աֆրիկական ժանտախտի բռնկման պատճառով: Մի քանի ամիս հետո Ռուսաստանին Ղրիմի միացման պատճառով Եվրամիության պատժամաիջոցներին ի պատասխան սննդամթերքային էմբարգոյի շրջանակում խոզի միսը մտցվել է ԵՄ-ից ներմուծվող արգելված մթերքների ցանկի մեջ: