«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաև թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը:

Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստները ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել իր աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը:

Սահակյանը ստիպված կլինի պատասխան տալ պետական բյուջեի միջոցները վատնելու համար, և գուցե հասկանա, որ բարեգործություն կարելի է անել միայն սեփական միջոցներով և ոչ թե հարկատուների հաշվին»: