Մեքսիկայի Տիխուանա և Մեխիկալի քաղաքների շրջանում՝ ԱՄՆ սահմանի մոտ, 5.600 հոնդուրասցի, գվատեմալացի և սալվադորցի ներգաղթյալներ են կենտրոնացել։

Մեքսիկայի Չիապաս նահանգի իշխանությունները երեկ ներգաղթյալների հերթական «քարավանից» մոտ 600 մարդու են ձերբակալել:

Ըստ նախնական տվյալների՝ Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտի և դաշնային ոստիկանության աշխատակիցները ձերբակալություններն իրականացրել են այն բանից հետո, երբ ներգաղթյալները հրաժարվել են երկրում մնալու և ապաստան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր խնդրել: