Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ծնկի վնասվածք է ստացել «Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (1:0) և փոխարինվել երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Football Italia-ի համաձայն՝ վերականգնման համար արգենտինացուց կպահանջվի մոտ մեկ ամիս, ինչը նշանակում է, որ նրա մասնակցությունը հարցականի տակ է Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան մասնակցել է 19 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ: