Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության (ГРУ) պետ Իգոր Կորոբովը մահացել է «ծանր և երկարատև հիվանդությունից հետո»: Երեկ այս մասին հայտնեցին ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը այլ մանրամասներ չի հաղորդել:

Նախարարությունը 2016թ-ից գործակալությունը ղեկավարած 62-ամյա Կորոբովին բնութագրել է որպես «հրաշալի մարդ, Ռուսաստանի հավատարիմ որդի և հայրենասեր»:

Կորոբովը նշանակվել էր իր նախորդի` 58-ամյա Իգոր Սերգունի մահից հետո:

Արևմուտքը ГРУ-ին մեղադրում է մի շարք հանցագործությունների մեջ: