Արգենտինահայ կազմակերպությունները նոյեմբերի 26-ին բողոքի ցույց են նախաձեռնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելության դեմ:

Էրդողանը Բուենոս Այրես է ժամանելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Արգենտինահայերը շեշտում են, որ Էրդողանի վարչակարգը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ կապելով հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Հայտարարությունում նշվում են նաև քրդերի դեմ հետապնդումները:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին ընդառաջ ծրագրված են այլ բազմաթիվ ակցիաներ: