Հանրապետության տարածքում` նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում` նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է անձրև, 25-27-ը` առանց տեղումների եղանակ: