Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կադրային փոփոխություններ կկատարի կառավարությունում: Այս մասին գրում է The Independent-ը:

Պարբերականի տվյալներով՝ Մեյը նման որոշում է կայացրել 2017 թվականի դեկտեմբերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Դեմիան Գրինի պաշտոնանկությունից հետո: Փոփոխությունների մասին կհայտարարվի հունվարի 8-ին: Ակնկալվում է, որ պաշտոնանկ կարվեն կրթության նախարար Ջասթին Գրինինգը, Պահպանողական կուսակցության նախագահ Պատրիկ Մաքլոհլինը, Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսը, բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության հարցերի նախարար Գրեգ Քլարքը:

Ըստ The Sunday Times-ի՝ պաշտոնից կազատվի նախարարների կաբինետի առնվազն 6 անդամ: Պարբերականը գրում է, որ փոփոխությունները չեն վերաբերվի Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին, ՆԳ նախարար Ամբեր Ռադին, ԵՄ-ից դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսին, Գանձապետարանի կանցլեր Ֆիլիպ Համոնդին: