Հյուսիսային Կորեան ոչնչացնում է ապառազմականացված գոտում տեղակայված պահակակետերը, որոնք բաժանում են Հարավային և Հյուսիսային Կորեաները:

Ընդհանուր առմամբ կապամոնտաժվեն շուրջ երկու տասնյակ պահակակետեր, կպահպանվի միայն երկուական պահակակետ յուրաքանչյուր երկրի տարածքում՝ որպես պատմական կառույց:

Նախատեսվում է նաև, որ մինչև նոյեմբերի վերջը Սեուլն ու Փհենյանը ետ կքաշեն սահմանի երկայնքով տեղակայված զորքն ու ռազմական տեխնիկան:

Երկու Կորեաները ավելի վաղ պայմանավորվել են նաև վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում՝ երկաթուղային, որը խզվել է Կորեական պատերազմի ավարտից հետո՝ 1953թ-ին: