«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնություն է տվել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերին:

ESPN-ի համաձայն՝ Գերմանիայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար մանչեսթերցիները պատրաստ են ներդնել 40 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Օզիլի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»: «Արսենալի» հետ գերմանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: