ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փաշինյանը:

«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետևաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,- ասվում է գրառման մեջ: