Hermitage Capital հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրաուդերը կոչ է արել Կանադայի իշխանություններին նախաձեռնել Ինտերպոլում Ռուսաստանի անդամակցության դադարեցման գործընթաց: Այդ մասին նա ասել է CBC հեռուստաալիքին:

Ռուսաստանում դատապարտված Բրաուդերն ասել է, որ Ինտերպոլի հիմնադիր փաստաթղթում դրույթ կա, որը թույլ է տալիս դադարեցնել կազմակերպության կանոնադրությունը խախտած երկրների անդամակցությունը: Բրաուդերի խոսքով՝ իրեն ձերբակալելու Մոսկվայի պահանջը «քաղաքական դրդապատճառներ» ունի, ինչն, ըստ նրա, Ինտերպոլի կանոնադրության խախտում է:

Հիշեցնենք, որ 2013թ-ին Ուիլյամ Բրաուդերը Ռուսաստանում դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով: