Հինգ զբոսաշրջիկների փոխադրող ուղղաթիռ է կորել Դոմինիկյան Հանրապետության հյուսիսում: Այդ մասին հայտնել է Listin Diario տեղական թերթը:

Նշվում է, որ Ռիո Սան Խուան քաղաքից (Մարիա-Տրինիդադ-Սանչես նահանգ) կորել է նոյեմբերի 22-ին ժամը մոտավորապես 18:00-ին (Երևանի ժամանակով՝ ուրբաթ ժամը 2:00-ին):

Զբոսաշրջիկների ազգային պատկանելության մասին չի հաղորդվում: Eurocopter ուղղաթիռում, բացի նրանցից, եղել է մեկ օդաչու: Օդանավը հայտնաբերելու համար երկրում գործի է դրված հատուկ որոնողափրկարարական ծրագիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: