Որոշում եմ կայացրել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի դեմ` «փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտության համար» արտահայտության հետ կապված քաղաքացիական հայց ներկայացնել դատարան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Անհամբեր կակնկալեմ Հ.Հովհաննիսյանին դատարանում տեսնել խոշորացույցը ձեռքին իմ որևէ գրառման, որևէ խոսքի մեջ գեթ մեկ սուտ կամ զրպարտություն պարունակող արտահայտություն դատարանին ներկայացնելիս ու հիմնավորելիս։

Կարծում եմ առավել քան որևէ մեկը, ԲԴԽ անդամը պետք է պատասխանատվություն զգա իր արտահայտած խոսքի, իր կատարած գործողության համար։

Հայցադիմումի կոնկրետ պահանջը կորոշենք իմ ընկեր փաստաբանների հետ միասին»,- գրել է նա: