Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործընթացի կանոնակարգման նախագծով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ անհավասար պայմաններ են տաքսի ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև այս ոլորտը դուրս է մնում վերահսկողությունից, քանի որ ցանկացած անձ կարող է միանալ ծրագրին և իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ՝ առանց հարկային պարտավորությունների կատարման և անվտանգության պահանջների ապահովման:

Առաջարկվում է, որ այդ կազմակերպությունները պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն բացառապես լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցողների հետ, միաժամանակ վերահսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմնին տրամադրեն տվյալների բազան:

Նշենք, որ Հայաստանում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունները երեքն են: