ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանը մասնակիորեն փակելու մասին: Այդ մասին Թրամփը հայտնել է նոյեմբերի 22-ին:

Թրամփը չի բացարել որ սահմանը կարող է ընդհանրապես փակվել, եթե ԱՄՆ իշխանություններն «անվերահսկելի» համարեն ապօրինի ներգաղթյալների հետ կապված իրավիճակը:

«Նման քայլը մեծ հարված կլինի Մեքսիկայի տնտեսությանը»,- հայտարարել է Թրամփը՝ հատուկ նշելով, որ հնարավոր չի լինի ավտոմեքենաներ առաքել ԱՄՆ վաճառքի համար:

ԱՄՆ նախագահը նաև թույլ է տվել Մեքսիկայի հետ սահմանին ծառայող զինվորականներին ուժ կիրառել ապօրինի ներգաղթյալների դեմ, «եթե հարկ լինի»:

«Այլընտրանք չունեմ»,- հավելել է նա՝ ասելով, որ թույլ չի տա, որ նրանք «զինվորների համեմատ առավելություն ստանան»: