Պապուա-Նոր Գվինեայի իշխանությունները հրաբխային Կանդովար կղզում բնակվող մոտ 600 մարդու տարհանել են, երբ սկսվել է նույնանուն հրաբխի ժայթքումը, հայտնում է Radio New Zealand-ը:

Հրաբուխն ակտիվության նշաններ է սկսել ցույց տալ հունվարի 5-ին՝ մոխիր արտանետելով: Հունվարի 7-ին՝ օրվա կեսին ակտիվությունն ուժգնացել է: Վերջին անգամ հրաբխի ակտիվության նշաններ են նկատվել 40 տարի առաջ:

Իշխանությունները բնակիչներին տարհանել են հարևան կղզիներ: Ռաբաուլ քաղաքի հրաբխագիտության դիտարանը մարդկանց և նավերին հրահանգել է կղզուն չմոտենալ: Որոշ տեղեկություններով՝ հիմա Կանդովարի տարածքի մոտ 50 տոկոսը լավայով է ծածկված: