Գառնիի 50 տարվա աղբավայրը մաքրվել է 1 ամսում
Աղբահանման և աղբի վերամշակման գործում մասնագիտացած հայ-ամերիկյան «Ուվեյսթթեք» ընկերությունը մեկ ամսում մաքրել է Գառնու 50 տարվա աղբավայրը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ընկերությունը տեղում աղբի տեսակավորում է իրականացրել, օրգանական աղբը վերամշակել է և հումքից 2 տոննա հարուստ օրգանիկ պարարտանյութ է ստացել:
Աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբեր ամսվա կեսերին:
Ընկերության հիմնադիր Մայքլ Ալոյանը պատմել է, որ մեծ ծավալի աղբավայրը վերացրել են էնզայն կոչվող ֆերմենտի միջոցով, որը ոչնչացնում է վտանգավոր բակտերիաները և օրգանական նյութերը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում