Մինսկում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանը: Ռոքսանա Վեյգելը ժյուրիի և օնլայն քվեարկության շնորհիվ հավաքեց 215 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչ Լևոնը մրցույթում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Լևոնն ընդհանուր առմամբ հավաքեց 125 միավոր:

12-ամյա Լևոնը մրցույթին ներկայացավ Արտեմ Վալտերի հեղինակած L.E.V.O.N երգով: