«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ապարան-Երևան ջրատարի վրա՝ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 27-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 24։00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

    1. Արագածոտնի մարզի՝ Ուշի, Սաղմոսավան, Օհանավան, Նոր Երզնկա գյուղեր;

    2. Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաք, Զովունի գյուղի 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 փողոցներ, ԱԱԾ Սահմանային զորքերի և Ոստիկանության ներքին զորքերի զորամասեր, Պռոշյան, Քասախ գյուղեր, Քասախ գյուղի Մուշ թաղամաս;

    3. Երևանի՝

        Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Վանահովիտ, Վահագնի, Հույսի ավան, Նազարբեկյան, Նորաշեն, Գ-3 թաղամասեր, Աշտարակի խճ,  Գ․ Չաուշի, Մազմանյան, Շիրազի, Գ․ Զոհրապի, Բեկնազարյան, Մելքումով, Կարապետյան, Ռոստոմյան, Չուխաջյան, Պարսեղով, Լուկաշին փողոցներ, Լուկաշին 1, 2, 3 փողոցներ, Բաշինջաղյան փողոցի նրբանցքներ, Բաշինջաղյան փողոցի 155-198 շենքեր, Մարգարյան և Ֆուչիկի փողոցներ իրենց նրբանցքներով, Հալաբյան փողոցի 41-65 շենքեր, Հասրաթյան փողոցի 25/2, 25/4, 25/6 շենքեր, Սիլիկյան հին խճ., Օլիմպիական ավան, Մալայանի անվան կլինիկա։

        Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4 թաղամասեր, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասեր, Դավիթաշեն գյուղ, Reebook սպորտային համալիր, Արտակարգ իրավիճակների նախարարություն;

        Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 7, 8, 9, 10, 11 սկզբից մինչև 6 փողոցի խաչմերուկ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։