Թայվանի նեղուցում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է չինական սեյսմոլոգիական կենտրոնից:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 7:57-ին (երևանյան ժամանակով ժամը 3:57-ին):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: