Ռուսաստանը պահանջել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ, նախնական կարգով այն նշանակված է նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

«Ազովի ծովում իրադրության վտանգավոր զարգացման եւ դրան հաջորդած իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանը պահանջել է նոյեմբերի 26-ի առավոտյան ԱԽ-ի բաց նիստ գումարել «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» օրակարգի կետով»,- ասել է նա:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» և «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել:

ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և ՌԴ-ի Սևծովյան նավատոմի՝ ուղեկցող նավերի և կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում:

Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել է զենք: Արդյունքում Սև ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն էլ կալանվել են: Ուկրանիայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: