Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում վնասակար սննդի գովազդի արգելքն ուժի մեջ կմտնի 2019թ-ի փետրվարի վերջին:

Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։ Շաքարի, աղի և ճարպի բարձր պարունակությամբ մթերքների գովազդային հայտարարությունները փետրվարի 25-ից կանհետական մետրոյում և վերգետնյա տրանսպորտում:

Այս միջոցը սահմանվում է մանկական ճարպակալման դեմ պայքարելու համար:

«Վնասակար սննդի գովազդի ազդեցության նվազեցումը դրանում իր դերը կխաղա ոչ միայն երեխաների, այլև ծնողների, ընտանիքների և խնամակալների համար, որոնք սնունդ են գնում և պատրաստում»,- մեջբերում է անում BBC-ն Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանի խոսքից:

Լոնդոնը պահպանում է Եվրոպայում մանկական ճարպակալման ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքներից մեկի կարգավիճակը. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 10-ից մինչև 11 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսը տառապում է ավելորդ քաշից: