Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան պետք է զսպվածություն ցուցաբերեն Ազովի ծովում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոծ Չիխոցկին։

«Երկու կողմերին էլ զսպվածության կոչ ենք անում»,- ասել է դիվանագետը։

Չիխոցկին նաև հավելել է, որ Լեհաստանի իշխանություններն ակնկալում են Ազովի ծովի ջրերում ռուսական կողմից նավագնացության ազատության վերականգնում։

Նշվում է, որ նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Սև ծովում Ռուսաստանի տարածքային ջրերում առգրավվել են Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Бердянск», «Никополь» ու «Яны Капу» նավերը, որոնք խախտել էին սահմանը։

Ուկրաինայի սադրանքը հանգեցրել է քաղաքացիական նավերի համար նեղուցի փակմանը։ Ավելի ուշ, Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդն առաջարկել էր երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել։