Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները: Հատկապես երեկոյան ժամերին դրանք վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար:

Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը: Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ:

Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները: