ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը Թալինում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 29,000 դրամից ավելի տուգանք չի լինի:

Նա ևս մեկ անգամ նշել է, որ անհատ տաքսու վարորդներն ազատվելու են բոլոր տեսակի հարկերից։

«Այսօր մարզում ամեն տաքսու վարորդ մի ամիս տաքսի քշելու համար վճարում է 8000 դրամ, մենք նրանց այդ 8000 դրամից ազատելու ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը: