Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում, տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքէջը։

Երեկ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»:

Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց այսօր՝ նոյեմբերի 26-ին։ Քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանն այսօր քարոզարշավը սկսել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքից։