Աֆղանստանի արևմտյան Ֆարահ գավառում կիրակի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 20 ոստիկան է սպանվել:

Associated Press գործակալության տվյալներով, սպանվածների մեծ մասը ոստիկանության սպաներ են, որոնք ուղևորվում էին Լաշ վա Ջուվայն բնակավայր` նորանշանակ ոստիկանապետի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: