ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Վարչապետի պաշտոնակատարը ստորագրել է համապատասխան որոշումը:

Վարչապետի պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավին մասնակցելու նպատակով:

«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Արարատ Միրզոյանը: