Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ:

Այսօր, նոյեմբերի 26-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

Կարգախոս բառը ծագել է գելական լեզվից (sluagh-ghairm) և նշանակել «մարտական կոչ»։ Ժամանակակից նշանակությամբ առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին։ Նախկինում մեծ կիրառություն է ունեցել նաև լոզունգ հասկացությունը։

Քաղաքական ուժերն արդեն հրապարակել են իրենց նախընտրական կարգախոսները:

  1. «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»
  2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ «Ճանապարհ դեպի երազանք»
  3. «Իմ քայլը» դաշինք՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»
  4. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ «Լուսավորիր Հայաստանը»
  5. «Հայաստանի հանրապետական կուսակցություն»՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»
  6. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ «Հավատարիմ հողին և հային»
  7. «Մենք» դաշինք ՝ «Առաջինը Հայաստանն է»
  8. «Սասնա ծռեր» կուսակցություն՝ «Ժամանակն է»
  9. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ «Ապագան Քոնն է»
  10. «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»՝ «Արարչագործական Հայաստան` հայուհուն վայել»
  11. «Օրինաց երկիր» կուսակցություն՝ «Օրինականություն, արդարություն և ապահովություն»