Միջազգային պետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցման արդյունքներով, Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է: Հարցվածների 82%-ի սիրելի գործիչն է,իսկ 16%-ը որպես քաղաքական գործիչ չի համակրում:

Ամենացածր վարկանիշ ունեցող գործիչը «ՀՀԿ» փոխնագահ Արմեն Աշոտյանն է. նրան համակրում է հարցվածների 8%-ը, չի համակրում՝ 88%-ը, իսկ 3%-ը՝ չի ճանաչում: Ցածր վարկանիշով հաջորդը «ՀՀԿ»-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է. նա վայելում է հարցվածների ընդամենը 10%-ի համակրանքը, չի վայելում՝ 89%-ինը:

Ցածր վարկանիշով գործիչների հնգյակում են հայտնվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 12%, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 13%, «ՀՀԿ» պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ 14%, և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ 16%:

Ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչների թվում երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 81%, երրորդը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ 77%, այնուհետև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ 77%, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 76%, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 74%, «ՔՊ» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը՝ 74%, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ 73%, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ 73%: Տասնյակը եզրափակում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ 70%:

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը վայելում է հարցվածների 59%-ի համակրանքը. «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը՝ 59%-ինը, «ՔՊ»-ից Լենա Նազարյանը՝ 56%-ինը, Արայիկ Հարությունյանը՝ 54%-ինը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 52%-ինը, Նաիրա Զոհրաբյանը՝ 51%-ինը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 34%-ինը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ 31%-ինը, «ՀՅԴ» Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ 28%-ինը, և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 27%-ինը: